Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմրիի խաղը։ Ֆուտբոլիստը սկսել է խաղալ փարիզյան ակումբի հիմնական թիմում 16 տարեկանից։ Նախորդ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի գլխավոր թիմում անցկացրել է 31 հանդիպում:
«Ուորեն Զաիր-Էմրին շատ լավ է խաղում 17-ամյա երիտասարդի համար: Նա միակն էր, ով չտապալվեց «Սենթ Ջեյմս Պարկում» «Նյուքասլի» դեմ խաղում: Նա հիանալի է այս պահին: Կատարելության սահման չկա: Ես երբեք չէի տեսել, որ նման երիտասարդ խաղացողն այսքան հասուն լինի: Ինձ համար այս տղան ընդհանրապես սահմանափակումներ չունի»,- ասել է Անրին CBS Sports-ին տված հարցազրույցում: