Շուրջ 10 ամիս խաղադաշտ դուրս չգալուց ու ստացած ծանր վնասվածքից հետո «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին վերադարձավ մարզադաշտ։
Նա մասնակցել է Լա Լիգայի «Լևանտեի» դեմ հանդիպմանը ու նույնիսկ կարողացել է գոլ հեղինակել։
Այս տպավորիչ վերադարձը Instagram-ի իր էջում մեկնաբանել է հենց Ֆատին։
18-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ շատ ուրախ է ֆուտբոլը կրկին վայելելու, հաղթանակի ու գոլի համար։
Ֆատին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցած ամիսներին։
https://www.youtube.com/watch?v=K-p_eBFIUQQ