Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Հրապարակող՝

Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Ամենադիտվածներ

Շինտեխնիկայի աշխատանքի նպատակն այսօր շինարարությունը չէ: Երևանի քաղաքապետարանը Ծիծեռնակաբերդի անտառային գոտու՝ շուրջ 8.5 հեկտար տարածքում, մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում մեկնարկել է կանաչապատման մասշտաբային նախագիծը:

«Այս տարի սկսել ենք վերակառուցել և պատրաստել անտառ-պուրակի հիմնումը: Ներկայումս մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային աշխատանքներ: Իրականացվում են քարհավաք աշխատանքներ, աղբն է շինարարական հավաքվում, նաև տարածքը ընդհանուր ինժեներական նախապատրաստում է անցնում: Այս աշխատանքները կտևեն 3-4 ամիս»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

Այսօր քաղաքային կանաչապատման մասնագետները մշակում են տարածքի լանդշաֆտային նախագիծը: Անտառ-պուրակի հիմքում կլինի բազմաշերտ կանաչապատում՝ մշտադալար ծառերով ու թփերով: Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանն անցկացրեց ոռոգման նոր համակարգ: Աշնանը, երբ այստեղ ամբողջությամբ մաքրված ու պատրաստ լինի, կիրականացվի ծառատունկ:

«Տեղադրելու ենք տարբեր ծառատեսակներ՝ հաշվի առնելով հողային առանձնահատկությունը: Որտեղ ժայռեր են՝ կտնկենք թփեր, մյուս տեղերում՝ ծառեր: Հիմնականում ուզում ենք մեր անտառներում աճող, նաև որոշ ներմուծված ծառատեսակներ լինեն: Հաշվի ենք առնելու նաև մշտադալարության սկզբունքը»,- մանրամասնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Անտառային գոտու մի մասը թեև կանաչապատ է, սակայն տարիներ շարունակ այստեղ որևէ աշխատանք չի արվել, ինչի հետևանքով անկանոն մացառուտներ են ձևավորվել:
«Սանիտարական հատումներ չեն կատարվել, և արդեն քայլելու հնարավորություն անգամ չկա ու դարձել է անանցանելի: Պետք է այս հատվածը ևս ամբողջությամբ վերականգնենք»,-ասում է Արծվի Գրիգորյանը:

«Տարածքում կան արժեքավոր ծառատեսակներ, որոնք մենք անպայման կպահպանենք, իսկ չորացած ծառերն ու թփերը կփոխարինենք»,- նշում է Արա Աղայանը:

Երևացող աշխատանքների հետ միաժամանակ, կանաչապատման հիմնարկի մասնագետները նաև արդեն քարտեզագրել են տարածքը, հողային շերտի ուսումնասիրության արել:

Ամենաթարմ