fbpx
Քաղաքականություն
06:00 24/06/2019

Անթույլատրելի ենք համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանի քայլերը. «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ, ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից, կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ:

«Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թուլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ