Ամերիկացի պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը երրորդ անգամ արժանացել է Emmy Award ամերիկյան հեռուստատեսային ինդուստրիայի բարձր պարգևին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Անուշ Էլբակյանի հայրը՝ հայտնի դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանը:
«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» – Emmy Award բարձրագույն մրցանակին: Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը: Ու թող հայերի մրցանակները ու հաղթանակները շատ լինեն», – գրել է Արթուր Էլբակյանը:
https://www.facebook.com/photo.php?fbid=813827215667907&set=a.148230952227540&type=3&theater
Անուշ Էլբակյանն ամերիկյան Boston Globe պարբերականի լրագրող և պրոդյուսեր է: Ավելի վաղ նա մասնակցել է Boston Globe-ի մարաթոնին, որը նվիրված է եղել ահաբեկչական գործողությունների լուսաբանմանը. Անուշը իր թիմի հետ ստացել էր Պուլիցերյան մրցանակ:
2016թ. նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Մեկ օր Լեոյի կյանքից» ֆիլմի համար: Էլբակյանը նաև արժանացել է Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի` որպես «Հրատապ լուրերի լավագույն մեկնաբան»:

