Ինդոնեզիայի համալսարանը կհեշտացնի բուհ ընդունելությունը YouTube-ի աստղերի համար

Ամենադիտվածներ

YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Ինդոնեզիայի համալսարանն առաջարկում է պոտենցիալ ուսանողներին ընդունելության նոր ձև՝ YouTube-ի աստղ դառնալու միջոցով: Այս մասին հաղորդում է AFP-ը:

Ընդունելության հատուկ սխեմայի միջոցով Զարգացման ազգային համալսարանն (UPNVJ) առաջարկում է տեղեր YouTube-ի բլոգերների համար, որոնց ալիքն ունի առնվազն 10 000 հետևորդ և որոնք ստեղծել են յուրահատուկ կոնտենտ՝ 100 000 դիտում ունեցող:

Չափանիշներին համապատասխան անձինք կանցնեն հավելյալ թեստավորում: Նրանք պետք է ստեղծեն 3-5 րոպե տևողությամբ նոր տեսանյութ:

Ինդոնեզիայի համալսարան ընդունվելու մրցույթը շատ մեծ է: Սոցցանցերը նույնպես շատ տարածված են ամբողջ երկրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ տեղի բնակիչները անցկացնում են Համացանցում օրական միջինում երեք ժամ և ավելին՝ դա աշխարհում ամենամեծ ցուցանիշներից է:

Ընդունելության նոր փաթեթն առաջարկող համալսարանը հայտարարել է, որ տեղերը բաց են միայն նրանց համար, ովքեր պատրաստվում են ուսումնասիրել տնտեսագիտություն, հասարակական և քաղաքական գիտություններ, իրավունք, մեքենաշինություն և համակարգչային տեխնոլոգիաներ:

Գովազդ

«YouTube-ը դրական հաղորդագրություններ ուղարկելու հիանալի միջոց է»,-ասել է ռեկտոր Էռնա Էռնավաթին՝ հավելելով, որ համալսարանը ցանկանում է, որ ուսանողներն ազդեն հասարակության վրա:

Երկրում YouTube-ի խոշորագույն աստղեր Atta Halilintar-ն ու Ricis-ն ունեն ավելի քան 15 մլն հետևորդներ:

Ամենաթարմ