Անընդունելի է տարիներ ի վեր սփյուռքին միայն հայրենիքին օգնող ձեռք դիտարկելու մոտեցումը․ Արարատ Միրզոյան

Հրապարակող՝

57882583_2350273265011124_6419540866888630272_n

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպումից, որին կից գրել է․

«Երեկ շատ ջերմ ու անկաշկանդ հանդիպում եմ ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Մինչ այդ այցելել եմ քաղաքի սրտում գտնվող Սբ. Կատարինե հայկական եկեղեցի, որտեղ օրվա խորհրդին համահունչ կատարվում էր Թաղման կարգը։ Շրջել եմ հայկական կիրակնօրյա դպրոցի տարածքում և հիացել պարի խմբակի փոքրիկների պարով։

Համայանքի հետ խոսել ենք ամենատարբեր թեմաներով՝ առողջապահությունից մինչև ֆուտբոլ։

Ընդգծել եմ, որ առնվազն անընդունելի է տարիներ ի վեր սփյուռքին միայն հայրենիքին օգնող ձեռք դիտարկելու մոտեցումը։ Մեր տեսլականը հանգում է սփյուռքի և Հայաստանի հավասար ու ազնիվ համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսականից մինչև մշակութային»։

Ամենաթարմ