Ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը փրկարար ջոկատների հետ ամենօրյա ռեժիմով անց է կացնում տեսական դասընթացներ, որի ժամանակ փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները: Ի դեպ, դասընթացները տարվում է յուրաքանչյուր հերթափոխի հետ՝ խմբի և ջոկի հրամանատարների մասնակցությամբ:

Երիտասարդները մասնակցել են նաև գործնական դասընթացի, որի ժամանակ ցույց է տրվել պարանով բարձրանալը և իջնելը, գետանցման ձևերը, ինչպես նաև վերելք ժումարով, իջնում՝ ությակով:

Առաջիկայում՝ եղանակի տաքացման հետ, նախատեսվում է ցուցադրել նաև այլ ուսումնական դասընթացներ՝ լեռնաանտառային գոտիներում:

Ամենաթարմ