fbpx
Սպորտ

Իմ ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է․ Մոդրիչ

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին։

«Իմ ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է, բայց ես դեռ չեմ կարող հայտնել այդ մասին։ Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», դա այն է, ինչ ես իսկապես ցանկանում եմ։ Սա իմ երազանքն է, սա իմ տունն է, իմ կյանքի ակումբը։ Ես ցանկանում եմ նույն հրաժեշտը, ինչպես Տոնի Կրոսի դեպքում»,- Մոդրիչի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնել է Մոդրիչի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել։

Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը՝ «Տոտենհեմից»։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 532 հանդիպում, խփել 39 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանը թիմի հետ միասին դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, ինչպես նաև Իսպանիայի քառակի չեմպիոն։

2023/24 մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ