fbpx
Աշխարհ

Աֆղանստանից գաղթածների մի մասը ապաստանել է Վանում

Հազարավոր աֆղանստանցիներ՝ գաղթելով իրենց հայրենի երկրից, անցել են Իրան, այնուհետև Իրանից Թուրքիա ու ժամանակավորապես ապաստան են գտել Վան քաղաքում։

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Նշվում է, որ թուրքական իշխանությունների հաղորդած տվյալներով՝ Թուրքիայում գրանցված է 120 հազար փախստական, իսկ միգրանտների թիվը հասնում է 300 հազարի։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ու Իրանը համատեղ 300 կիլոմետրանոց բետոնե պատ են կառուցում՝ փախստականների ներհոսքը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թալիբները ամբողջովին վերցրին իշխանությունը Աֆղանստանում։ Այս պահին աֆղանական միայն մեկ նահանգ է, որ դիմադրում է ու չի հանձնվում թալիբներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ