fbpx
Աշխարհ

Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում եբ РИА Новости-ն ու slaq.am-ը՝ հանդիպումը սկսվել է լուսանկարման ավանդական արարողությամբ:

Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, որտեղ քիչ առաջ ավարտվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստան, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Սոորոնբայ Ժեենբեկովը, Իգոր Դոդոնը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավքատ Միրզիյոևը:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի ընկերական ճաշի ձևաչափում, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած հարց բարձրաձայնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ