Բարսելոնայի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ օրերս կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով դե Յոնգի հետ աշխատել է «Այաքսում», խոսել է խաղացողի հետ՝ համոզելով նրան տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նշվում է, որ «Չելսին» ևս կարող էր պայմանագիր կնքել խաղացողի հետ, սակայն հոլանդացին նրանց առաջնային տրանսֆերային նպատակը չէր։