Էկո
13:16 10/08/2021

Քաղաքացին լճակից ապօրինի ջրառ է իրականացրել, որ ջրի կենդանիներին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները զննում են իրականացրել ու պարզել, որ Արմավիրի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով «Կարմիր ավազ» կոչվող լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲԸՏՄ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ զննումն իրականացվել է ահազանգի հիման վրա։

Նշենք, որ «Կարմիր ավազ» լճակը գտնվում է Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում՝ Աժդահակ լեռանը կից։

Ըստ աղբյուրի՝ Խուդոյանը ենթարկվել է 150 հազար դրամ վարչական պատասխանատվության։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ