fbpx
ՏՏ
20:06 05/02/2019

Apple-ը սկսել է վաճառել iPhone X-ի վերանորոգված մոդելները

Apple ընկերությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում իր օնլայն խանութի միջոցով վաճառել վերանորոգված iPhone X-երը: 64 ԳԲ հիշողությամբ սարքի գինը սկսվում է 769 դոլարից: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

Ընկերությունն այս մոդելը մրցակցության մեջ է դրել իր մյուս՝ iPhoneXR-ի հետ, որը ավելի նոր ու հզոր է:

iPhone XR-ը ունի հեղուկ բյուրեղային էկրան, որը ավելի մեծ է, քան iPhoneX-ի AMOLED համակարգը: Միևնույն ժամանակ, նրա հիմնական տեսախցիկը միասնական համակարգով է:

Օնլայն խանութից նաև հնարավոր է ձեռք բերել նաև ավելի մեծ հիշողության ծավալ ունեցող մոդելներ, օրինակ` iPhone X 256 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնն արժե 899 դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ