Apple ընկերությունը մտադրություն ունի գնել «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը։ Ամերիկյան ընկերությունը պատրաստ է անգլիական ակումբի համար վճարել 5,8 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Star-ը։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է ամերիկացիներ Գլեյզեր եղբայրներին, ովքեր ակումբի վաճառքից ակնկալում են առնվազն 5 միլիարդ ֆունտ ստերլինգ։
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը գործարքի դեպքում՝ մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար կառուցել լավագույն ֆուտբոլային ստադիոնն աշխարհում։