«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերությանը, նշում է, որ Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան պաշտոնապես հայտարարմամբ՝ iOS և iPad OS սարքավորումներում լուսանկարների բովանդակության ստուգման հնարավորություն կներդնի։ Ասվում է, որ այդ միջոցառումն իրականացվում է երեխաների դեմ սեռական բռնության նյութերի տարածումը կանխելու համար:
Նշվում է, որ այդ նպատակով ծածկագրության նոր հավելվածներ կգործարկվեն: Տեխնոլոգիան թույլ կտա հայտնաբերել iCloud Photos-ում պահվող արգելված նյութերը, որոնք երեխաների դեմ բռնության տեսարարններ են պարունակում: Նման բովանդակության հայտնաբերման դեպքում Apple-ն այդ մասին տեղեկություն կփոխանցի իրավապահ մարմիններին:
Կասկածելի լուսանկարներից բացի iOS-ը հետևելու է նույնանուն հավելվածում ստացվող հաղորդագրությունների բովանդակությանը: Համակարգը նախազգուշացում կուղարկի երեխաներին և նրանց ծնողներին սեռական բնույթի լուսանկարներ և հղումներ ստանալիս կամ ուղարկելիս:
Նշվում է նաև, որ Siri ձայնային օգնականն ու որոնողական համակարգը ևս կխոչընդոտեն երեխաների դեմ սեռական բռնության մասին նյութերի որոնումը: Համակարգն օգտատիրոջը կզգուշացնի, որ հետքրարվածությունը նման նյութերի նկատմամբ վնասակար և վտանգավոր է:
Այս գործառույթը կկիրառվի iPhone-ներում և iPad-ներում iOS 15 օպերացիոն համակարգի թողարկումից հետո, այսինքն՝ այս տարվա աշնանը: