fbpx
ՏՏ

Apple-ը մշակում է iPhone 17 Air

Թեև iPhone 16-ի շնորհանդեսին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, Apple-ն արդեն մտածում է 2025-ին նոր iPhone թողարկելու մասին: Bloomberg-ից լրագրող Մարկ Գուրմանի տեղեկացմամբ՝ այս մոդելը կարող է կոչվել iPhone 17 Air և փոխարինել այդպես էլ հայտնի չդարձած Plus մոդելին։

iPhone 17 Air-ը հավանաբար կդիրքավորվի ստանդարտ iPhone 17-ի և ավելի թանկ iPhone 17 Pro-ի միջև: Ակնկալվում է, որ նոր արտադրանքը զգալիորեն ավելի բարակ կլինի, քան սովորական iPhone-ները՝ MacBook Air-ի նմանությամբ, որն ավելի թեթև և բարակ է, քան MacBook Pro-ն։

Ինչպես նշում է TechSpot-ը՝ վկայակոչելով Գուրմանի խոսքերը, Apple-ը նախատեսում է փոխել նոր iPhone-ի մարկետինգային ռազմավարությունը՝ գնորդների ուշադրությունը գրավելու համար։ Սարքը նախատեսված կլինի այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են «ինչ-որ բան, որն ավելի արդյունավետ է, քան ստանդարտ iPhone-ը», բայց միաժամանակ կարիք չունեն լրացուցիչ կատարողականության, ավելի մեծ էկրանի կամ Pro մակարդակի տեսախցիկների:

Ենթադրվում է, որ նոր Air մոդելը 2025-ի սկզբին սպասվող 4-րդ սերնդի iPhone SE-ի հետ միասին կարող է օգնել Apple-ին հաջորդ տարի ընդլայնել iPhone-ի շուկան և զգալի աճ գրանցել: Ընկերությունը հույս ունի, որ Air-ն ավելի շատ հաջողություն կունենա, քան iPhone 12/13 mini-ն ու iPhone 14/15 Plus-ը, որոնք Apple-ին բազմաթիվ հիասթափություններ բերեցին։ Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է «Pro մոդելի հզորությունը փաթեթավորել ավելի փոքր դիզայնի մեջ», թեև դա դժվար թե տեղի ունենա մինչև 2027-ը: Դիտարկվում է նաև iPhone Ultra-ի թողարկման հնարավորությունը՝ որպես առաջատար մոդել, որը նման է Apple Watch Ultra-ին։

Թեև նոր սարքերի թողարկման ճշգրիտ ժամկետները դեռ հայտնի չեն, ամեն ինչ վկայում է այն մասին, որ Apple-ն ունի նաև այլ ծրագրեր, այդ թվում՝ ծալվող iPhone-ի և ծալվող iPad-ի մշակումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ