fbpx
Գիտություն

Apple-ը նախատեսում է ստեղծել iPhone, որը գրեթե անհնար կլինի քերծել

Apple-ը նախատեսում է ստեղծել iPhone, որը պատյանի կարիք չունի. այն գրեթե անհնար է քերծել: Ընկերությունը արտոնագրել է նյութ, որը պատյանը քերծվածքների նկատմամբ դիմացկուն կդարձնի։

Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր նյութը բնութագրվում է որպես «հիբրիդ»: Գաղափարը ենթադրում է այդ նյութի կիրառումը «մատիտի ծայրից փոքր» տրամագծով դիմացկուն կլոր հատիկների հետ, որոնք կարող են պատրաստվել կերամիկական, մետաղից կամ այլ նյութից: Այս հատիկները պետք է կատարեն ինչպես պաշտպանիչ, այնպես էլ դեկորատիվ դեր. դրանք լույսի տակ կփայլեն և կկրկնօրինակեն թանկարժեք քարերին։

Նոր մշակման հիմնական նպատակն է մարդկանց ազատել սմարթֆոնները պատյաններով օգտագործելու անհրաժեշտությունից։ Եվ չնայած արտոնագրում նկարագրվում է նոր նյութը նախատեսվում է օգտագործել բացառապես iPhone-ում, լրագրողները կարծում են, որ ի վերջո այն հեշտությամբ կարելի է հարմարեցնել ինչպես iPad-ին, այնպես էլ Mac-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ