Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (FAS) Apple-ի համար շրջանառության տուգանք է սահմանել ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, քանի որ ընկերությունը բջջային հավելվածների շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահել է։
Նշվում է, որ 2020 թվականի օգոստոսին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ավարտել է Apple-ի դեմ գործի քննությունը:
Պարզվել է, որ Apple-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը iOS օպերացիոն համակարգում բջջային հավելվածների բաշխման հարցում մի շարք հաջորդական գործողությունների միջոցով, որոնք հանգեցրել են մրցակցային առավելության սեփական արտադրանքի համար և միևնույն ժամանակ վատթարացրել են մրցակցային ապրանքների բաշխման պայմանները: