fbpx
ՏՏ

Ի՞նչ նոր սարքեր Apple-ը կներկայացնի WWDC 2024-ին

Հունիսի 10-ին կայանալիք WWDC 2024 համաժողովի ժամանակ Apple-ը նոր սարքեր չի ցուցադրի, թեև ինչ-որ սարքի անսպասելի ներկայացման հնարավորությունը չի բացառվում, այս մասին ասել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Գուրմանը նաև նշել է, որ Apple TV-ի նոր մոդելի ներկայացումն «անխուսափելի չէ»։ Չնայած իր նախորդ կանխատեսումներում նա պնդում էր, որ սարքը շուկայում կհայտնվի 2024-ի առաջին կեսին։ Apple TV-ի ներկայիս մոդելը ներկայացվել է 2022-ի հոկտեմբերին։

Ենթադրվում է, որ հաջորդ Apple TV-ն կունենա ավելի արագագործ պրոցեսոր, քան ներկայիս A15 Bionic չիպը և ավելի ցածր գին: TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն կարծում է, որ 2024-ի Apple TV-ն կարժենա 99 դոլար՝ 129 դոլարի փոխարեն, որքան արժե Apple-ի 2022-ի մոդելը։

Նաև խոսակցություններ կային, որ Apple TV-ի հաջորդ մոդելի դիզայնը լուրջ փոփոխություններ չի կրի։ Միևնույն ժամանակ Գուրմանը հայտնել է, որ Apple-ը դիտարկում է ապագա մոդելում ներկառուցված տեսախցիկ ավելացնելու հնարավորությունը։ FaceTime հավելվածն արդեն ավելացվել է Apple TV-ի tvOS 17-ին, որը թույլ է տալիս օգտատերերին տեսազանգեր կատարել հեռուստացույցով, սակայն ներկայումս անհրաժեշտ է օգտագործել հեռուստացույցին միացված iPhone-ի կամ iPad-ի հետևի տեսախցիկը:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ WWDC 2024 համաժողովի ժամանակ ակնկալվում է, որ կներկայացվեն iOS 18, iPadOS, macOS, watchOS, tvOS և VisionOS ֆիրմային օպերացիոն համակարգերի նոր տարբերակները։ Հնարավոր է նաև, որ պաշտոնապես հայտարարվի Vision Pro խառը իրականության սարքերի վաճառքի երկրորդ ալիքի մասին, և սարքը գնման համար պաշտոնապես հասանելի կլինի ԱՄՆ-ից դուրս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ