Apple-ը վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ նոր iPod է ներկայացրել: Այս մասին գրում է AFP-ն
Նոր սերնդի iPod Touch-ը հասանելի է 20 երկրում: Գինը մինչև 199 դոլար է:
«Մենք ստեղծում ենք ամենահասանելի iOS սարքավորումը, որը 2 անգամ բարձր արտադրողականություն ունի, քան նախկինում: iPod Touch-ի ուլտրաբարակ և թեթև դիզայնն իդեալական է խաղերը, երաժշտությունը վայելելու համար՝ ուր էլ լինեք»,- ասել է Apple-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Գրեգ Յոսվիակը:

