Apple ընկերությունը իր պատմության մեջ եռամսյակային առավելագույն հասույթն է գրանցել: Այն կազմել է 64 մլրդ դոլար: Այս մասին հավաստում է ընկերության տարածած հայտարարությունը:
Ընկերության ղեկավար Թիմ Քուկը նշել է, որ դա պայամանվորված է ծառայությունների, շարժական Էլեկտրոնիկայի և iPad-ների սեգմենտների աճի արագացմամբ:
Թիմ Կուկը հավելել է, որ միայն 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում Apple-ի ծառայությունների տրամադրումից հասույթը կազմել Է ռեկորդային 12,5 մլրդ դոլար:
Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վաճառքների ծավալը հասել Է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,946 մլրդ դոլարի, Չինաստանում՝ 11,134 մլրդ դոլարի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ դոլարի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ դոլարի:
