Apple-ը ներկայացրել է iOS 13-ի տարբերակ, որում կլինի Dark Mode ռեժիմ։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը:
Նորույթը ներկայացրել է ընկերության ծրագրային ապահովման մշակման գծով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին՝ մշակողների համար ամենամյա WWDC համաժողովի ժամանակ:
Dark Mode ռեժիմ ընտրելիս ինտերֆեյսը և հավելվածները կստանան մուգ ֆոն: Նշվում է, որ այս գործառույթն օգտակար է ցածր լուսավորվածության պայմաններում աշխատելիս: TechCrunch-ը հայտնում է, որ այս ռեժիմը թույլ կտա տնտեսել OLED դիսփլեյով սմարթֆոնների մարտկոցի լիցքավորումը:
