fbpx
Հասարակություն

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը տևել է 5 ժամ

Ազգային ժողովում  Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը տևել է հինգ ժամ։ Հանձնաժողովի նիստին մասնակցել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել են Սերժ Սարգսյանը և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողների այն հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարված ֆիլմում նշվել է 400 հետկար։ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը ֆիքսել է, որ դա ընդամենը ֆիլմ է, և ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից… Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ինչ է կարծում՝ հակառակորդը իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ։ Քննիչ հանձնաժողով հրավիրվող անձինք ցանկի ներսում եղած մարդիկ են, որոնք նախատեսված են, որ նրանց պետք է լսենք»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Այն հարցին, թե նախագահն ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Քոչարյանը պատասխանել է իհարկե։ Քոչարյանն ասել է, որ հանձնաժողովի գործունեությունը վերջնական փուլում է։

«Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ