2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում է դռնփակ նիստեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: