fbpx
Խորհրդարան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շատ դեպքերում չի լինի հասանելի. Քոչարյան

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 6-7 ամիսների աշխատանքը։

Աժ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նշեց, որ իր կարծիքով առաջին նախապատրաստական փուլը հանձնաժողովն անցել է, և ամռան շրջանում և աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած։ Քոչարյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովը շատ դեպքերում չի լինի հասանելի, բայց պարբերաբար տեղյակ կպահվեն որոշ ինֆորմացիաներ։

«Այսինքն՝ մեր աշխատանքները երկու ուղղությամբ կլինեն՝ առաջինը մշտական հանձնաժողովի շրջանակում և երկրորդ՝ քննիչ հանձնաժողովի շրջանակում, որը բավական մեծ ուժեր է տանելու, որովհետև արդյունքները պետք է հասարակության համար անհերքելի լինեն, որովհետև պետք է հիմնված լինեն ճիշտ փաստերի վրա»,-ասաց Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ