fbpx
Մշակույթ

Արա Գյուլերի լուսանկարները կլինեն աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում

Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում արվեստի սիրահարները կկարողանան վայելել պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները:

Ցուցահանդեսը կֆինանսավորվի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից, որը համագործակցում է Ստամբուլում վերջերս բացված Արա Գյուլերի թանգարանի Արխիվային և հետազոտության կենտրոնի հետ:

Նշվում է, որ առաջին արտասահմանյան ցուցադրությունը կլինի Լոնդոնում ապրիլի 23-ին:

Ապա նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում:

Ցուցահանդեսին կներկայացվեն Ուինսթոն Չերչիլի, Ալֆրեդ Հիչքոքի և այլ հանրաճանաչ մարդկանց նկարները, որոնց լուսանկարել է Գյուլերը:

Հիշեցնենք, որ անվանի հայ նկարիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ