fbpx
Հասարակություն

«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3-ամյա աղջնակը մահացել է

Ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3-ամյա աղջիկը գիշերը մահացել է։

Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը.

«Ժամը 23։30-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։ Մինչ այդ ունեցել ենք հաղորդում, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձանքնություն»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 3-ամյա աղջնակ:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից:

Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և հայտնաբերել աղջնակին, երբ նա արդեն փսխել է:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ