«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ կարիերայի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակներ է ունեցել:
«Երբ դեռ փոքր տղա էի և խաղում էի «Պարմայում», սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2-3 տարի հետևում էր ինձ: Նա անընդհատ սկաուտներ էր ուղարկում իմ խաղին հետևելու համար:
Սակայն այդ ժամանակ «Պարման» իմ աշխարհն էր, և ես չէի ցանկանում տեղափոխվել:
Հետագայում լուրջ առաջարկ եմ ստացել «Մանչեսթեր Սիթիից»: Դա այն ժամանակ էր, երբ «Սիթիի» ղեկավարությունը նոր էր սկսում ուժեղ թիմ հավաքել և կարևոր դերակատարություն ունենալ Եվրոպայում: Նրանք ցանկանում էին, որ ես դառնայի իրենց աստղային տրանսֆերը, բայց ես մնացի «Յուվենտուսում»»,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:
Հաղորդում է armsport.am-ը։