fbpx
Իրավական

7 օրով արգելվել է Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզի գործունեությունը

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, 1 օրով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա

հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 1-ին իրականացված

մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 7 օրով արգելել Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար
Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝
ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ