fbpx
Քաղաքականություն

Սահմանազատման հարցում Հայաստանի երբեք նախապայմաններ առաջ չի քաշել․ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման գործընթացին, բայց Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում։

Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։

Նրա խոսքով՝ Հայաստանն ուղղակի պահանջել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման բոլոր պայմանավորվածություններն ի կատար ածվեն։

Նա շեշտեց, որ այդ հայտարարությամբ՝ նախ պետք է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, որից հետո նոր սկսել սահմանազատման գործընթացը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ