Մեկնարկել է Բասկետբոլի ԵԱՏՄ Լիգան։ Կանոնավոր առաջնության առաջին խաղում Երևանի «Արագածը» մրցեց ղազախական «Բարսիի» հետ։
Առաջին ու 2-րդ քառորդների արդյունքով՝ մեր ակումբը 43-40 հաշվով հաղթում էր «Բարսիին»։ 3-րդ քառորդում խաղը գրեթե հավասար բնույթ էր կրում, իսկ 4-րդ քառորդում արդեն «Արագածը» կարողացավ առավելությունը հասցնել 10 միավորի ու հաղթեց 89-79 հաշվով։
Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Ուրարտուն» ուժերը կչափի Տուլայի «Արսենալի» հետ: