fbpx
Էկո

Անտարկտիդայից մոտ 315 միլիարդ տոննա կշռող այսբերգ է պոկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ այսբերգը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այսբերգը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 կմ2 տարածք։

Պոկված սառցաբեկորը համարյա շոտլանդական Սկայ կղզու չափ է: Այսբերգն անգամ անվանակոչել են՝ D28:

D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները պոկվում են բավական հաճախ:

Գիտնականներն այս պահին հետևում են հսկայական սառցաբեկորի շարժման ուղղությանը, այդ թվում՝ արբանյակների միջոցով, քանի որ այն կարող է իրական սպառնալիք դառնալ նավագնացության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ