Ուրարտու
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի խաղերը՝ մարզադաշտերում կրքերը թեժանում են
Հայտնի են Հայաստանի գավաթի ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչի խաղերը։
ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխվեցին հայկական ակումբներին. ՀՖՖ Գործկոմի որոշումները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կարևոր քայլ է կատարում՝ աջակցելով տեղական ակումբներին՝ բաշխելով ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար։ Հունվարի 9-ին կայացած Գործկոմի նիստում հաստատվեցին այդ գումարների բաշխման սկզբունքները, որոնք ուղղված են ակումբների զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն արտահայտում է ՀՖՖ-ի նվիրվածությունը հայկական ֆուտբոլի առաջընթացին, այլև համահունչ է ՈՒԵՖԱ-ի համերաշխության խթանման…
Էվերսոն Պերեյրան հեռացավ Ուրարտուից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Էվերսոն Պերեյրան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմի կազմում Էվերսոնը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 5 պաշտոնական հանդիպման։ Ակումբը հաջողություն է մաղթել 25-ամյա ֆուտբոլիստին հետագա կարիերայում։
Ալաշկերտը և Ուրարտուն չպարզեցին հաղթողին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Ուրարտուին»։ «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 34 միավոր և երկրորդն է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուն» 38 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Քիչ հետո կկայանա նաև երկրորդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։
Էմբալոյի գոլի շնորհիվ Ալաշկերտը փրկվեց պարտությունից Ուրարտուի դեմ խաղում
Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին հեղինակել է հյուրերի 23-ամյա հարձակվող Կարեն Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանը ՀՊԼ-ում իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում:
Ուրարտուն հաղթանակ է տարել
VBET ՀՊԼ 27-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ուրարտուին»: 49-րդ րոպեին Արթուր Միրանյանն առաջ մղեց երևանյան թիմին, իսկ 3 րոպե անց 27-ամյա հարձակվողը խփեց երկրորդ գոլը: 81-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը հաշիվը դարձրեց 3:0: Այս խաղից հետո «Ուրարտուն» 30 միավորով 5-րդ տեղում է: «Վանը» 8-րդն է 17 միավորով: Տուրի վերջին խաղում կմրցեն ԲԿՄԱ-ն ու «Նորավանքը»:…
Հայաստանի ազգային ընտրանին ևս մեկ կորուստ ունի
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ կորուստ ունի՝ առաջիկա խաղերի համար։ Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան գրառումից։ Նշվում է, որ Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ,…
Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի հարձակվողը կարիերան կշարունակի Լեհաստանում
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը վարկալական հիմունքներով տեղափոխվել է Լեհաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Յագելոնիա» ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք հայկական ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ լեհական ակումբը կարող է հետագայում ձեռք բերել հայ հարձակվողի տրանսֆերը։
18-ամյա Էրիկ Սիմնյանը կմնա ԲԿՄԱ-ում
Հայկական «Ուրարտուի» սան Էրիկ Սիմոնյանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, բայց մրցաշարի մյուս հատվածը նույնպես կանցկացնի ԲԿՄԱ-ում։ Այս մասին հայտարարություն է տարածվել «Ուրարտուի» պաշտոնական կայքում։ Սիմոնյանը 18 տարեկան է։ Նա իր նորամուտը «Ուրարտուում» և Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է 2020 թվականին՝ «Փյունիկի» դեմ խաղում։
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-16 հավաքականը սեպտեմբերի 22-ից 24-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթիլջյան – Ֆուտբոլի ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Արման Օհանյան – «Ուրարտու» Հայկ Բաղյան –…














