Ավստրալիան և Նոր Զելանդիան բաժանող Թասման ծովի մեջտեղում երկու տարեց տղամարդիկ 36 ժամ է ինչ մնացել են առագաստանավի վրա։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
70-ն անց նորզելանդացիները կապ են հաստատել Ավստրալիայի ծովային անվտանգության վարչության հետ երկուշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը: Նրանք հայտնել են, որ նավը վնասվել է անբարենպաստ եղանակի պատճառով:
Տղամարդկանց մոտ է գնացել նավերով փրկարարների խումբը։ Արտակարգ ծառայությունները ենթադրում են, որ նավը գտնվում է Ավստրալիայի ափերից 350 կիլոմետր հեռավորության վրա։ Այս պահին նորզելանդացիների որոնումները շարունակվում են։ Պատճառները, թե ինչու են տղամարդիկ առագաստանավով դուրս են եկել բաց ծով, մնում են անհայտ։