fbpx
Հասարակություն

Արագածոտնի մարզի երկու եզդիաբնակ համայնքներում 10 օր է ջուր չկա

Արագածոտնի մարզի երկու եզդիաբնակ համայնքներում՝ Հակոյում և Կանչում 10 օր է՝ ինչ ջուր չկա: Այս մասին ասել է մարզի խոշորացված Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը՝ նշելով, որ այս գյուղերում խմելու ջրի խողովակաշարերը հին են, ջուրը չի հասնում գյուղ: «Մարդիկ խմելու ջուր ունենալու համար ստիպված մեքենաներով գնում են Թալին: Դիմել ենք մարզպետարան, մարզպետարանն էլ իր հերթին դիմել է Կառավարությանը: Ծրագրեր են ներկայացրել, ցանկանում են ոռոգման համակարգ կառուցել, հին խողովակները փոխել: Խնդիրը «Վեոլիա ջրին» է»,- ասաց նա: «Վեոլիա ջուր» ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս երկու գյուղերը իրենց սպասարկման տարածքում չեն:

«Մենք այդ երկու գյուղերում իրականացնում ենք մեծածախ ծառայություն: Այն իրենից ենթադրում է գյուղի որևէ հարմար վայրում 40 դրամով ջրաչափով ջուր տալ: Որքան ջուր ենք տալիս, այդքան գումար ենք պահանջում: Այդ երկու գյուղերի բնակիչները երբևէ մանրածախ բաժանորդներ չեն եղել»,- փոխանցեցին ընկերությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ