Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր Դանիել Լեոն հայտարարել է, որ Սատոշի Նակամոտո անունով հանդես եկող Բիթքոյնի ստեղծողին պետք է առաջադրել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի։
Այս մասին նա ասել է Tech NY 2021-ի համաժողովում։
Լեոյի խոսքով՝ Նակամոտոն 100 հազարով մարդկանց ավելի լավ է հարստացրել, քան տնտեսագետների մեծ մասը։
Նա նշել է, որ կրիպտոարժույթները վստահության ինովացիա են, որի միջոցով վերացվում են բանկային միջնորդությունները փոխանցումների ժամանակ։
