Իրավական

Առաջարկվում է համաներել ոչ ծանր կամ միջին հանցանք կատարած, բայց 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց

ՀՀ քննչական կոմիտեն նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նախագիծը վերաբերվում է նաև հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց ևս։

Վերոնշված նախագիծը հրապարակվել է e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։

Նույն նախագծով առաջարկվում է նաև համաներում կիրառել այն զինծառայողների նկատմամբ, ովքեր մինչև ռազմական դրության ավարտը՝ մարտի 24-ը, դատապարտվել են՝ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար։

Դրանում կա նաև դրույթ, որ համաներումը տարածվել է նաև այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, բայց մինչև 2022 թվականի փետրվարի մեկը կներկայանան համապատասխան մարմին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ