Ռուս պատգամավորն առաջարկում է զրկել Դեպարդիեին ՌԴ քաղաքացիությունից՝ «պարծենկոտ» ելույթի համար

Հրապարակող՝

,

ՄԻՊ-ը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Ամենադիտվածներ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, ով ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, հայտարարել էր, որ ռուս ժողովուրդը չպետք է պատասխան տա երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար։

Ավելի ուշ այս հայտարարությանը արձագանքել են ռուս պաշտոնայաները։

Մանսավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դեպարդիեն ամբողջությամբ չի հասկանում Ուկրաինայում տեղի ունեցողը՝ քաղաքական օրակարգին խորությամբ ծանոթ չլինելու պատճառով։ Պեսկովն ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատմել թեմայի մասին ու պարզաբանել։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևն էլ RIA-ի հետ զրույցում նշել է, որ պետք է Դեպարդիեին զրկել ՌԴ քաղաքացիությունից՝ նրա «պարծենկոտ» ելույթի ու ռուսների անունից խոսելու համար։ Նա նաև առաջարկել է բռնագանձել Սարանսկում և Գրոզնիում գտնվող Դեպարդիեի բնակարանները, որոնք ինքը նվեր է ստացել, և փոխանցել որբ երեխաներին։ Համզաևը համոզված է, որ դա կլինի ամենաճիշտ որոշումը։

Ամենաթարմ