ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կայանելիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ծրագրվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:
Կողմերը մտադիր են քննարկել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցության զարգացման հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:
