ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Հանրապետության տարածքում` մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.20C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.80C