fbpx
Կառավարություն

Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը մտադիր է բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխանող տնտեսություն կառուցել

Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ մասին ասված է կառավարության ծրագրում:

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

– Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
– մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
– ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
– հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
– Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
– քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
– կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
– աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
– պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ