fbpx
Քաղաքականություն

Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք կառուցել 2600 կմ ճանապարհ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ի Երևանի հրապարակում համահայկական հավաքի ժամանակ ներկայացրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրերը։

«Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի, Իրանի և այդպիսով ամբողջ աշխարհի հետ: Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները՝ միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել: Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք շատ հստակ: Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այդ իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ