fbpx
Աշխարհ

Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ կլինեն պատերազմում. Զելենսկի

Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի, քանի որ սա Ռուսաստանի Դաշնության պատերազմն է հենց ազատության դեմ։ Մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք կունենա»,- ասաց նա: Զելենսկին նաև կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել՝ ընդգծելով, որ «մենք պետք է արագ լինենք և չենք կարող վատնել պատերազմի ամիսները՝ տասնամյակներ չկորցնելու համար»։

«Աշխարհը թույլ չի տալիս, որ ճակատամարտը պարտվի, երբ վտանգված է ազատությունը: Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և մենք գիտենք, թե ինչու»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ