fbpx
ՏՏ

Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները

Իշխանությունների խնդրանքով Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները։ Այսօր այս մասին ասել է հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։

«Հանցագործներին Telegram որոնումը չարաշահելուց հետագայում զերծ պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը», – գրել է Դուրովը Telegram-ում՝ հավելելով, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մոդերատորների թիմը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, Telegram Search-ը շատ ավելի անվտանգ է դարձրել:

«Բոլոր խնդրահարույց բովանդակությունը, որը մենք հայտնաբերել ենք Search-ում, այլևս հասանելի չէ», – գրել է Դուրովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ