ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ասել է․
«Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով»: