Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշած 22-ամյա Կարեն Մելքոնյանը կիսվել է իր տպավորություններով։
«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։
Խաղում էինք անչափ հզոր մրցակցի հետ, որի կազմում խաղում էին բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։
Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն անխոս լավ արդյունք է։
Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ», – Մելքոնյանի խոսքերը փոխանցում է «Ուրարտուն»:
Հիշեցնենք, որ Խորվաթիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։