fbpx
Իրավական

Կրակոցներ Երևանում․ «Կինո Մոսկվայի» դիմաց տղամադրու դի է հայտնաբերվել

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ նախանական տվյալներով՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։

Իրավապահներն այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը։

Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ