Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ջերսի կղզում տեղի կունենա օֆշորային Լիդիան Ինտերնեշընլի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը, որին կմասնակցեն նաև նրա բաժնետեր կամ վարկատու ընկերություններն ու անհատ քաղաքացի բաժնետերերը։ Անհատ բաժնետերերից իհարկե նաև ցանկություն են հայտնել մասնակցել Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների ներկայացուցիչները։
2-րդ լուսանկարում կարող եք կարդալ թուրք բաժնետերերից մեկի նամակն այդ մասին, որտեղ նաև նշված է, որ իրենք սպասում են որոշ փաստաթղթերի ստացման Ջերսիից և սպասում են Լիդիան Արմենիայի հայտարարություններին։
Բացի այդ նրանք լրիվ այլ դատական գործ և հայց են սկսել Կանադայի դատարանում, որն ըստ իրենց վերաբերում է կուլիսների հետևում արված ինչ-ինչ արագացված ֆինանսական գործարքների՝ Կովիդ 2019-ի ժամանակաշրջանում։
Փաստաթուղթն այստեղ է, ցանկացողները կարող են կարդալ ամբողջը։
Սա էլ թուրքական կապիտալի մասին հոդվածը»։
https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/3418631628160213?__cft__[0]=AZXi84kToBZi_XCh2_Yl2XFpwAT6EsaPcJ0DHEnbOdNCnEl-iIhtp__tpBXrTFTY0VCZDP6bL38mpc3RgWPhPcv_XFVqND3u0wa5co4XaDinhYXRecByCKZZVXxXp3Vs5Is&__tn__=%2CO%2CP-R