Որոշում է կայացվել «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստի անցկացման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ առաջին նիստը, որը լինելու է «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման» թեմայով, նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Ըստ աղբյուրի՝ առաջին նիստին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։